HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղջնակը կախվել է

Նախօրեին` կիրակի օրը, Տավուշի մարզի Բերդ քաղաքում ինքնասպանություն է գործել 13-ամյա մի աղջիկ: Դեռահաս աղջիկը` Շուշան Մխիթարյանը, կախվել է, իսկ թե ինչն է այդ տարիքի երեխային դրդել նման քայլի, դեռեւս հայտնի չէ: Մեր ունեցած տեղեկություններով` աղջիկը ինքնասպանություն է գործել տանը ժամը 16:00-ի սահմաններում: Տավուշի մարզի Բերդ քաղաքի ոստիկանությունից երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել են դեպքը եւ հայտնել, որ մանրամասները դեռեւս ճշտվում են, սակայն, ինչպես միշտ լինում է անչափահասների ինքնասպանությունների դեպքում, անկախ գործի հանգամանքներից` քրեկան գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով, որը որպես պատիժ նախատեսում է մինչեւ 3 տարվա ազատազրկում: Այժմ ընթանում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter