Միջադեպ ճանապարհին. եղբայրներին ծեծի են ենթարկել
Սեպտեմբերի 29-ին` ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ծաղկաբեր գյուղի 25 և 26 տարեկան երկու բնակիչներ (ինչպես պարզվել է, եղբայրներ):
Մեկնած օպերատիվ խմբին նրանցից մեկը հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 28-ին` ժամը 23.00-ի սահմաններում, Գեղասար գյուղին հարակից տարածքում իրեն պատկանող «Շևրոլե Նիվա-2123» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել է 3 անծանոթ տղամարդ` խնդրելով տեղափոխել Վանաձոր, սակայն ինքն ու մեքենայում գտնվող եղբայրը մերժել են, ինչի հետևանքով ծագած վիճաբանության ժամանակ անծանոթները ձեռքերով և ոտքերով հարվածել են իրենց ու ծեծել:
Եղբայրներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել