HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստուգում են Խաչիկյանին

Երեկ լուրեր էին շրջում այն մասին, որ ՀՀ վերահսկիչ պալատը ստուգումներ է սկսել Սոցիալական ապահովության պետական ծառայությունում, որի արդյունքում ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի առողջությունը կտրուկ վատացել է: Այնքան, որ նրան ստիպված են եղել հիվանդանոց տեղափոխել: Մեր թղթակցի հետ զրույցում ՎՊ-ից հաստատել են Սոցիալական ապահովության պետական ծառայությունում ստուգումների մասին լուրերը, սակայն չեն մանրամասնել, թե կոնկրետ ինչ խախտումներ են հայտնաբերվել: Միայն նշել են, թե ստուգումների եզրակացությունը կներկայացնեն, երբ աշխատանքներն ավարտված կլինեն: Մեր տեղեկություններով, սակայն, բազմաթիվ խախտումներ ու չարաշահումներ են հայտնաբերվել: Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարությունն իր վերջին նիստում մի որոշում կայացրեց, համաձայն որի` կենսաթոշակառուները կկարողանան թոշակները ստանալ նաեւ քարտային համակարգով: Ըստ նույն աղբյուրների` Կառավարությունն այս քայլին գնացել է հենց ՎՊ բացահայտումների արդյունքում: Հավանաբար այդ պատճառով էլ Սոցիալական ապահովության պետական ծառայությունում փակվել է վճարումների ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter