Սասունիկում խաղողի այգի է այրվել
Երեկ` ժամը 15.30-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի հարակից դաշտերում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել Աշտարակ քաղաքի հրշեջ-փրկրարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սասունիկ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.29-ին, մարվել` 16.55-ին: ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնից տեղեկացնում են, որ այրվել են 2500 քմ խոտածածկ տարածք և Գ. Եղիազարյանին պատկանող 1500 քմ մակերեսով խաղողի այգին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել