HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Ռոստովի նահանգապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևի գլխավորած պատվիրակությանը: Նախագահն ընդգծել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների բարձր մակարդակը և գոհունակությամբ նշել, որ նախագահ Մեդվեդևի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կյանքի են կոչվում: Հանրապետության ղեկավարը խոսել է, հատկապես, տարածաշրջանների միջև ուղղակի կապերի հաստատման և համագործակցության ընդլյանման մասին, որի օրինակներից մեկն էլ Ռոստովի մարզի նահանգապետի այցն է մեր երկիր: Նախագահ Սարգսյանի խոսքով` Ռուսաստանի մարզերն իրենց տնտեսական հնարավորություններով և տարբեր ոլորտներում համագործակցության ներուժով Հայաստանի մարզերի համար հուսալի և լավ գործընկեր կարող են լինել: Հանրապետության ղեկավարը տարածաշրջանների միջև փոխգործակցության զարգացման գործում կարևորել է նաև ՌԴ մարզերում բնակվող մեծաթիվ հայերի դերը: Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը գործնական և արդյունավետ է համարել Հայաստանում իր ունեցած հանդիպումներն ու քննարկումները` նշելով, որ տարբեր ոլորտներում արդեն ձեռք են բերվել համագործակցության որոշակի պայմանավորվածություններ: Վասիլի Գոլուբևի համոզմամբ, Հայաստանի և Ռոստովի մարզի միջև գյուղատնտեսության, արդյունաբերության, գիտության, զբոսաշրջության և մի շարք այլ բնագավառներում փոխգործակցությունը հեռանկարային է: ՌԴ նահանգապետը կարևորել է Հայաստանում Ռոստովի մարզի օրերի անցկացումը, որի շրջանակներում կներկայացվի իր ղեկավարած մարզի հնարավորություններն ու համագործակցության ամբողջ ներուժը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter