HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավորները ճանապարհել են նորակոչիկներին

Նոյեմբերի 9-ին Երեւանի Դավթաշեն համայնքի Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում Մաշտոցի զինկոմիսարիատի 24 զինակոչիկներին ազգային բանակ ճանապարհելու կապակցությամբ կազմակերպվել էր տոնական հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան զինվորականներ, նորակոչիկների ծնողներ, հարազատներ եւ այլք: Զինակոչիկներին բարի ծառայություն եւ բարի վերադարձ, երկրին խաղաղություն մաղթեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը` նշելով, որ հայոց բանակը իր կարգապահությամբ եւ բարոյական հատկանիշներով պետք է մեր հասարակության օրինակելի մասը լինի: «Կա պաշտպանության նախարարի ցուցումը զինկոմներին` զորակոչի ամփոփման ժամանակ հանդիսավորությամբ բանակ ճանապարհել զորակոչիկներին: Մաշտոցի զինկոմը` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովին հրավիրել է մասնակցելու այս գեղեցիկ միջոցառմանը, որը, հուսով եմ, պետք է ավանդական լինի, որպեսզի ծնողները տեսնեն, որ իրենց զավակներն արժանի են հարգանքի եւ արժանանում են դրան ԱԺ պատգամավորների, զինվորականների եւ պաշտպանության նախարարության կողմից»,-ասաց Հրայր Կարապետյանը: Վերջինս հավաստիացրեց, որ իր գլխավորած հանձնաժողովը մշտապես կապի մեջ կլինի ազգային բանակի հետ,  կծանոթանա զինծառայողների խնդիրներին: Նորակոչիկներին բարեմաղթանքի խոսք ասացին նաեւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը եւ նորակոչիկների ծնողները: Ծառայության մեկնելուց առաջ հայրենիքի ապագա պաշտպաններին եկեղեցում օրհնեց Դավթաշեն համայնքի հոգեւոր հովիվ տեր Խորեն քահանա Մարուքյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter