HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոստովանել է, որ թմրամոլ է

Երեկ` ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Գյումրու բաժնի ծառայողներն օպերատիվ  տվյալներն իրացնելիս թմրանյութ պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով Մադոյան փողոցի թիվ 42 տնակից  բերման են ենթարկել 1965 թ. ծնված Տիգրան Մ.-ին  և 1964 թ. ծնված Վարդան Ա.-ին: Զննությամբ նշված տնակում հայտնաբերվել է 20 մլ 2 ներարկիչ` մեկը լցված 4 մլ լուծույթով, մյուսը` 4 մլ մանուշակագույն լուծույթով, 6 մլ տարողությամբ ներարկիչ` 6 մլ դեղնավուն լուծույթով, 0,5 լ տարողությամբ շիշ` 200 մլ լուծույթով և 1 լ շիշ, որի մեջ սպիտակավուն նստվածք է եղել: Վարդան Ա.-ն խոստովանել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, տարաների մեջ լցվածը «սեդալգին» դեղամիջոցից թմրամիջոց ստանալու պրեկուրսորներ են, թմրամիջոցը պատրաստել է ինքը: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter