HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վալլետայի» տնօրենը բնությանը հասցրել է 67.500 դրամի վնաս

Այսօր «Հետքում» տեղադրված Մարիամ Սուխուդյանի «Քաչալանում են մեր սարերը, այս դեպքում` Ծաղկաձորը» հրապարակման առթիվ Բնապահպանության նախարարի հանձնարարականով Բնապահպանական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի տեսուչները մեկնել են Ծաղկաձոր` պարզելու, թե ինչ վիճակ է այնտեղ: Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը հայտնում է, որ տեղում պարզվել է, որ «Վալլետա» ԱՁ-ի տնօրեն Մանվել Բագրատյանը հատել է կաղնի տեսակի 30 սմ տրամագծով ծառը, որով բնությանը հասցվել է 67.500 դրամի վնաս: Կայացվել է 50.000 դրամի վարչական տուգանքի որոշում: Տեսուչները հայտնաբերել են նաև հրապարակման մեջ նշված մյուս հատված ծառերը, սակայն Հասմիկ Մկրտչյանի խոսքերով` դրանք հատվել են տարիներ առաջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter