HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ի հայտարարությունը

Այսօր առավոտյան, երբ Հայ Ազգային Կոնգրեսի մեկ տասնյակ երիտասարդ ակտիվիստներ բողոքի ակցիա էին իրականացնում Շառլ Ազնավուրի հրապարակում «Եվրամիություն - Հայաստան. քաղաքացիական հասարակության համաժողովի» անցկացման վայրի հարևանությամբ, մի քանի տասնյակ ոստիկաններ, հարձակում են գործել, առանց որևէ օրինական պահանջի և հիմնավորման բռնություն և ուժ կիրառել նրանց նկատմամբ, պատռել պաստառները, պատճառել մարմնական վնասվածքներ և նրանցից չորսին ապօրինի բերման ենթարկել ոստիկանություն: Լրագրողական տեսախցիկները ֆիքսել են ոստիկանների ապօրինի գործողությունները: Բռնություններն այնուհետև շարունակվել են նաև ոստիկանության բաժանմունք տանելու ճանապարհին և հենց ոստիկանության բաժանմունքում: Այն փաստը, որ մի քանի տասնյակ ոստիկաններ արդեն հարձակվում են տասը ցուցարարների վրա, վկայում են մեկ պարզ բան. իշխանության ներսում ր մասնավորապես իրավապահ կառույցներում այլևս անդառնալի փլուզումը կասեցնելու նպատակով` իշխանությանը տիրացած հանցախումբը մի կողմից ուժի ցուցադրության առիթ է փնտրում, մյուս կողմից ամեն կերպ փորձում է տապալել Կոնգրեսի կազմակերպած միջոցառումները: Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է. ոստիկանությունը, շարունակելով հանցախմբի պատժիչ գործիքի իր դերը, գործել է հերթական հանցագործությունը, որն ապագայում իրավական առումով անհետևանք չի մնալու: Չնայած այս ապօրինություններին` Կոնգրեսը շարունակելու է իր ամենօրյա պայքարը ինչպես այս հանցագործ իշխանության, այնպես էլ նրա ծնած արատավոր բարքերի դեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter