Բաց նամակ Ամենայն Հայոց կաթողիկոսին
Վեհափառ Տեր, խոր վշտով մամուլից տեղեկացանք,որ ԱՄՆ Արեւելյան ափի Հեվենվիլ քաղաքի այրերը ցանկանում են վաճառել հայկական եկեղեցին, որի գնորդը պատրաստվում է եկեղեցու տեղում «Բուրգեր Քինգ» կառուցել:
Հատկանշական է, որ հուշարձանների պահպանության քաղաքային հանձնաժողովը ցանկանում է պահպանել եկեղեցին: Հանձնաժողովի ներկայացուցիչները կարծում են, որ քաղաքի համար մեծ սխալ կլինի 163 տարվա պատմություն ունեցող եկեղեցին վաճառելը, հատկապես, որ նրա տեղում սննդի օբյեկտ է կառուցվելու:
Հեվենվիլ քաղաքի հուշարձանների պահպանության հանձնաժողովի անդամ Քրիստիան Միլերի խոսքով, հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցու տեղում ռեստորան կառուցելը չափազանց մեծ անհեթեթություն է: Հանձնաժողովը գտնում է, որ եկեղեցին քանդելը կփոխի քաղաքի դեմքը:
Ինչպես նշում է Associated Press-ը, եկեղեցու սպասավորներն ասում են, թե հին շենքը վերանորոգելու համար 1,5 միլիոն դոլար է անհրաժեշտ, եւ նրանք ստիպված վաճառում են այն ավարտելու համար նոր եկեղեցու շինարարությունը:
Այսօր, ցավոք, Աստծո գրեթե երկդարյա տաճարը, ազգապահպան այդ կառույցը գտնվում է ոչնչացման լրջագույն սպառնալիքի տակ: Հայ առաքելական սուրբ եկեղեցին, հանդիսանալով հայ ժողովրդի հավաքական ուժի խորհրդանիշը, մշտապես լծված լինելով աշխարհասփյուռ հայության պահպանման, զորացման, չուծացման ազգանվեր գործին, չի կարող ձեռք չմեկնել իր հետևորդներին` վերականգնելու, պահելու, պահպանելու համար հեռավոր Հեվենվիլում ազգապահպան կարևոր նշանակություն ունեցող հայկական քրիստոնեական ևս մեկ բացառիկ արժեք:
Ականջալուր եղեք, օգնեք մեր ազգակիցներին:
Հայրենասեր Երիտասարդների Միություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել