HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուրանի ծրագրի դադարեցման համար ՀԿ-ները դիմել են նախագահին

Կապանում գործող 10 հասարակական կազմակերպություն, հիմք ընդունելով մարդու կյանքի եւ առողջության հիմնարար իրավունքները, ստորագրահավաքի ընթացիկ արդյունքները, հանրության մեջ տիրող լարված մթնոլորտը, միասնական բաց նամակով դիմել են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Նրանք կոչ են անում չեղյալ հայտարարել Սյունիքում ուրանի ծրագրի իրականացումը և ընդունված իրավական ակտերը: Այս օրերին տեղում ստեղծված աշխատանքնային խումբը դեռ շարունակում է իր ակտիվ գործունեությունը նոյեմբերի 11-ին` ժամը 17-ին կայանալիք խաղաղ ցույցի կազմակերպման ուղղությամբ: Նախապատրաստական բոլոր աշխատանքները գրեթե ավարտել են: Աշխատանքային խումբը հերքում է վերջին օրերին տարածված այն տեղեկատվությունը, թե իբրեւ հանրահավաքը խափանելու նպատակով խմբի անդամների վրա ճնշումներ են գործադրվում: «Մեզ վրա ճնշումներ այս ընթացքում ընդհանրապես չեն եղել, եւ մեր գործունեության ժամանակ խոչընդոտներ չեն առաջացել: Նույնիսկ եթե հետագայում ճնշումներ փորձեն գործադրել, մենք, միեւնույն է. շարունակելու ենք մեր պայքարը, որովհետեւ մենք ոչ մեկից չենք վախենում»,- աշխատանքային խմբի անունից «Հետքին» տեղեկացնում է Կապանի «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը: Նա նաև հերքում է այս օրերի ընթացքում իր անվան հետ կապված այն տարածված լուրերը` իբրեւ իրեն այս ընթացքում ձերբակալել են` հայտարարելով, որ դա կեղծիք է, եւ  նման բան տեղի չի ունեցել: Մերի Սողոմոնյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter