Դասախոսը հարձակվել է ուսանողի վրա ու ծեծել
Երևանի տնտեսագիտական համալսարանի դասախոսը ծեծի է ենթարկել ուսանողին: «Հրապարակի» տեղեկություններով` երեկ համալսարանում մաթեմատիկայի քննություն անցկացնելիս համալսարանի կարիերայի բաժնի պետ Սերգեյ Հովասափյանը, կասկածելով, որ թեստը լրացնող առաջին կուրսի ուսանող Հայկ Ավետիսյանն օգտվում է «շպարգալկայից», նրան հրամայել է դուրս գալ լսարանից:
Տղան տարակուսել է, որովհետև ընդամենը շրջված խոսելիս է եղել համակուրսեցու հետ: Լսարանից դուրս գալու պահին Սերգեյ Հովասափյանն աքացի է տվել նրա ետևից: Վրդովված ուսանողը պատիվ է պահանջել: Այդ ընդվզումից կատաղած դասախոսը հարձակվել է տղայի վրա ու սկսել ծեծել:
Ուսանողները բունտ են բարձրացրել, ու միջադեպի հետ կապված` ռեկտորատը ստիպված է եղել նիստ գումարել: «Հրապարակի» տեղեկություններով` նիստի արդյունքում որոշվել է Սերգեյ Հովասափյանին զրկել դասախոսելու իրավունքից, սակայն թողնել կարիերայի բաժնի պետի պաշտոնում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել