Երկու հրաժարական
ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը երեկ հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Հակոբյանի հրաժարականն ընդունվել է, և նա ազատվել է աշխատանքից: Հակոբյանը դեռևս պաշտոնավարող հատուկենտ անկուսակցական փոխնախարարներից մեկն էր:
Նա «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում իր հրաժարականը պատճառաբանել է այսպես. «Վերջին տարիներին նախարարությունում ստեղծված հարաբերություններն ու աշխատանքային մթնոլորտն ինձ համար անընդունելի և անտանելի էին դարձել»: Հակոբյանը հրաժարվել է մանրամասնելուց, թե կոնկրետ ինչ մթնոլորտի մասին է խոսքը, սակայն նշել է, որ վերջին տարիներ ասելով` նկատի ունի Հարություն Քուշկյանի նախարար նշանակվելուց (2007թ.) հետո ընկած ժամանակը: Երեկ գրեթե միաժամանակ հրաժարականի դիմում է ներկայացրել առողջապահության մեկ այլ փոխնախարար` Աբրահամ Մանուկյանը: Նա ևս անկուսակցական էր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել