HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գյուղացիները վարչապետից հանդիպում կպահանջեն

Արդեն 2 օր է, Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակինչներն անհանգիստ են: Երեկ գյուղ էր այցելել Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը և գյուղացիներին տեղեկացրել, որ այսօր` ժամը 10-ին, քանդելու են գյուղացիներին պատկանող 3 հա խաղողի այգիները, որոնք վարակված են ֆիլոքսերիա հիվանդությամբ: «Հետքը» մոտ մեկ տարի առաջ անդրադարձել էր այս խնդրին (տես` «Ֆիլոքսերիա». ու՞մ օգտին են քանդվում խաղողի այգիները): Այգու տերերը համաձայն չեն գյուղնախարարության բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության մասնագետների ուսումնասիրության արդյունքների հետ: Գյուղացիներն ասում են, որ իրենց այգիներն առողջ են և տարեցտարի ավելի լավ բերք են տալիս: Գյուղացիները համոզված են, որ հիվանդությունը հորինված է, քանի որ այդ տարածքում այգիներ ունեն բարձրաստիճան պաշտոնյաները, և իրենք խանգարում են պաշտոնյաներին: Այսօր առավոտյան, ինչպես խոստացել էին, գյուղ էին ժամանել գյուղնախարարության բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության մասնագետներ Սուրեն Մանուկյանի գլխավորությամբ: Գյուղացիներն արգելել են քանդել իրենց այգիները: Այս պահին գյուղի մոտ 15 բնակիչ Արմավիրի մարզպետարանում է և ընդունելություն է պահանջում մարզպետ Աշոտ Ղահրամանյանից, որպեսզի վերջինս հարցին լուծում տա: «Մեզ մեկ հեկտարի համար 350 հազար դրամ են առաջարկում որպես փոխհատուցում: Դա ծիծաղելի գումար է: Եթե մարզպետը մեր խնդրին դրական լուծում չտա, շարժվելու ենք Կառավարություն և հանդիպում ենք պահանջելու վարչապետից»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Գայ գյուղի բնակիչ Հովհաննես Խաչիկյանը: Գայի գյուղապետ Սեյրան Մարկոսյանը նույնպես շտապում էր մարզպետարան և տեղյակ չէր, թե ինչ համաձայնության կգան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter