Ճանապարհատրանսպորտային 50 պատահար` 7 օրվա ընթացքում
Նոյեմբերի 3-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության 2 և սպանության փորձի 1 դեպքն էլ բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 48 դեպքից բացահայտվել է 44-ը, գողության 69 դեպքից` 45-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, խուլիգանության 3 դեպքից` 2-ը: Խարդախության 6 դեպքն էլ բացահայտվել է:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 7-ական, կողոպուտի` 2, գողության` 3 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 50 պատահար, որոնց հետևանքով 9 մարդ զոհվել է, 65-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել