Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգը 14 տարեկան է
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի համայնքների միության վարչության հանդիսավոր նիստին` նվիրված Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 14-ամյակին։
Վարչապետը ՀՀ մարզերի մի շարք համայնքների ղեկավարներին է հանձնել ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված Անանիա Շիրակացու մեդալները, իսկ տեղական ինքնակառավարման հարցերով փորձագետներին` ՀՀ նախագահի շնորհակալագրերը տարածքային կառավարման համակարգում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի ու ՀՀ համայնքների կայացման ու զարգացման գործում ներդրած ավանդի համար։
Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 10-ը նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել