HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գյուղացիները հետաձգեցին վարչապետի հետ հանդիպման ծրագիրը

Գայ գյուղի բնակիչները մոտ մեկ ժամ շարունակ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ քննարկել են գյուղի 3 հա խաղողի այգիներում հայտնաբերված ֆիլոքսերիա հիվանդության հարցը: Հիվանդության պատճառով Կառավարությունը որոշել է այրել խաղողի այգիները` 1 հա-ի դիմաց գյուղացիներին հատուցելով 350 հազար դրամ: Մինչ հանդիպումը գյուղացիներն ասում էին, որ եթե մարզպետն իրենց խնդրին դրական լուծում չտա, իրենք կգնան Երևան` Կառավարության շենքի մոտ, և հանդիպում կպահանջեն վարչապետից: «Մարզպետի հետ քննարկումից հետո որոշվեց, որ վաղը գյուղնախարարության բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության մասնագետներ նորից գան և ստուգումներ անեն մեր այգիներում: Այս պահին Կառավարության շենքի մոտ չենք գա, բայց եթե ստուգումից հետո նորից պնդեն, որ պետք է այգիները քանդվեն, ամբողջ գյուղով գալու ենք Երևան»,- «Հետքին» տեղեկացրեց Գայ գյուղի բնակիչ Հովհաննես Խաչիկյանը: Այս հարցում չեզոք դիրք է բռնել Գայի գյուղապետ Սեյրան Մարկոսյանը: Մեր տեղեկություններով` գյուղապետին հորդորել են չսատարել գյուղացիների բողոքի ակցիաներին և ամեն ինչ անել, որ վերջիններս համաձայնվեն Կառավարության առաջարկին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter