HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հին լուսանկարների հետքերով

Նոյեմբերի 11-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հանրային ելույթով հանդես կգա Մերձավոր Արևելքում «Սիլիկոն վելի գրուպի» ներկայացուցիչ Միսաք Քելեշյանը` ներկայացնելու տարիների ընթացքում իր նախաձեռնությամբ տարբեր աղբյուրներից հավաքված լուսանկարային և տեսաժապավենային նյութերը: Նյութերում արտացոլված է Մեծ եղեռնից հետո Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում, Երուսաղեմում, Եգիպտոսում և Հայաստանում ամերիկյան «Մերձավոր Արևելքի նպաստամատույց» կազմակերպության որբախնամ գործունեությունը: Հեղինակը բազում պրպտումներից հետո բացահայտել է Անթուրայում երիտթուրքերի ստեղծած պետական որբանոցում հայ որբերի թրքացման քաղաքականությանն առնչվող հետաքրքիր դրվագներ: Ուշագրավ է նաև Լիբանանի Ղազիրի որբանոցում հայ սաների պատրաստած և ԱՄՆ նախագահին նվիրաբերած գորգի պատմությունը: Միսակ Քելեշյանը, համադրելով բազմաթիվ լուսանկարներում և տեսանյութերում արձանագրված պատկերները, ուշագրավ բացահայտումներ է արել նաև Բեյրութի հայ փախստականների ճամբարների պատմության վերաբերյալ: Հեղինակի կողմից ներկայացվող որոշ լուսանկարներ, որոնք անդրադառնում են Մեծ եղեռնին և հայ որբերին, ներկայացվելու են առաջին անգամ: Միսաք Քելեշյանը ինժեներ-էլեկտրիկի մասնագիտություն է ստացել Անգլիայում և արդեն 11 տարի է, ապրում և աշխատում է Ուոթերթաունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter