- Քանդվել են կիսակառույց տները
Նոյեմբերի 8-ին Երեւանի Ավան համայնքի Բագրեւանդ թաղամաս է ժամանել քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանն ու 52 ընտանիքների տեղեկացրել, որ նրանց տները պիտի ապամոնտաժվեն: (Հեղինակ` Վահե Սարուխանյան)
- Փոխնախարարների հրաժարականների թիկունքում
Հակակոռուպցիոն պայքարը նաեւ անձնական խնդիրներ լուծելու հնարավորություն է ստեղծում, որը նույնիսկ հեռավոր աղերսներ չունի իրական կոռուպցիայի դեմ պայքարի հետ: (Հեղինակ` Գեւորգ Դարբինյան)
- Եթե ձկնաբուծական տնտեսությունները գործեն բացառապես օրենքի տառով, ապա խնդիրներ են ունենալու
«Հետքի» հետ հարցազրույցում ասում է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)
- «Երկակի հաշվապահություն» անվտանգության հին ու նոր զգացողություններում
Անվտանգության նոր դոկտրինում Վրաստանը Հայաստանի եւ մի շարք այլ երկրների նման դուրս է եկել Թուրքիայի անվտանգությանը սպառնացող երկրների ցանկից: Իսկ դրամատիկ սցենարների պատճառ կարող է դառնալ Թուրքիայի նոր ռազմավարությունը թուրք-ադրբեջանա-հայկական հարաբերությունների (փոխ)ընկալումներում` քաղաքական հիասթափությունից մինչեւ քարոզչական անհարմար իրավիճակների ստեղծում: (Հեղինակ` Լաուրա Բաղդասարյան)
- Արարատյան արտեզյան ավազանի տարածքում ստորերկրյա ջրերն անհավասարաչափ են շահագործվում. եթե այսպես շարունակվի, մոտ 10 տարի հետո ինքնաշատրվանվող արտեզյան հոր այլեւս չի լինի:
Ջրային պաշարների եւ նախատեսված ուսումնասիրության շուրջ զրուցեցինք «Հիդրոերկրաբանության մոնիտորինգի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչատուր Ղարաբաղցյանի եւ գլխավոր հիդրոերկրաբան Հովիկ Աղինյանի հետ: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)
- «Միայն թե կարողանամ 5 մետր ինքնուրույն քայլել, ինձ ուրիշ ոչինչ պետք չի»
Նարեկին հանդիպեցինք Հադրութի շրջանից 45 կմ դեպի հյուսիս գտնվող Ծամծոր գյուղում: Նա արդեն պատրաստվում էր դաշտ գնալ, որդին տրակտորի հետ կապված ինչ-որ խնդիրներ ուներ: Այս ամենում արտառոց ոչինչ չէր լինի, եթե Նարեկը հաշմանդամի սայլակին չլիներ: (Հեղինակ` Քնար Բաբայան)
- Նախկին քաղբանտարկյալը կալանավայրի նոր մոդել է առաջարկում
Մարտի 1-ի դեպքերով դատապարտված քաղբանտարկյալն ազատվելուց հետո կալանավայրերի նոր մոդել է առաջարկում: (Հեղինակ` Ադրինե Թորոսյան)
- Քաղաքացիների իրավունքներն ամենից շատ ոտնահարվում են ոստիկանությունում
Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի ուսումնասիրություններով` ոստիկանությունում անձանց ծեծի ենթարկելը, բռնությունն ու խոշտանգումները կիրառվում են հիմնականում ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)
- Թե ինչպես է աշխատանքային ծանրաբեռնվածությունն ազդում կանաչ տարածքների ապօրինի վաճառքի վրա
Երեւանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի մի խումբ բնակիչներ 2008 գարնանից մինչ օրս պայքարում են ավելի քան 500 քմ տարածք ունեցող եղեւնիների պուրակի համար, որը 2008-ի սեպտեմբերին վաճառվել է քաղաքացի Ցոլակ Թանգամյանին: Բնակիչների պատմելով` Ղափանցյան փողոցի այդ պուրակը 30-40 տարիների ընթացքում ստեղծել են իրենք, տնկել 30-ից ավելի եղեւնի, տարածքն էլ դարձել է հանգստի ու երեխաների խաղալու վայր: (Հեղինակ` Վահե Սարուխանյան)
- Գյումրվա ֆայտոնը վերադառնում է
Գյումրեցի տարեցների հիշողություններում դեռ պահպանվել են կենտ ձի լծող ֆայտոնչի Վանուշը, Օվոն, Ցոլակը, Բաբիենց Հայկը, «Կռունկը», Կարոն, «Վիսյոլի Վարդանն» ու ֆայտոնչի Գրիշը: Երբ քաղաքը լցվեց մեքենաներով, շատերը հրաժարվեցին ֆայտոններից: Գյումրեցի ֆայտոնչիներից «Կռունկ»-ն էր, որ մինչեւ վերջ չդավաճանեց իր տրանսպորտային փոխադրամիջոցին, եւ ֆայտոնչի Գրիշն էր, որ երկար ընդմիջումից հետո, 60 տարեկանում նորից ձեռքն առավ մտրակը: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)
- Ազգային պատկերասրահի գլխավոր ֆոնդապահը կորած նկարների ցանկ ունի, բայց չի հրապարակում
Թե ինչ է կատարվում Հայաստանի Ազգային պատկերասրահում, «Հետքը» փորձել է պարզել հարցազրույցների միջոցով, որոնցից ամենադժվարն ու ամենաէականը պատկերասրահի գլխավոր ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանի հետ էր: (Հեղինակ` Մերի Միքայելյան, Մոմիկ Վարդանյան)
- Ազգային ինքնություն եւ արվեստ
Նարեկ Ավետիսյանը Հայաստանի հետխորհրդային շրջանի ժամանակակից արվեստի նշանավոր դեմքերից մեկն է` 1990-ականների «ԱԿՏ» երիտասարդ արվեստագետների խմբի ակտիվիստ, հայ իրականության մեջ վիրտուալ արվեստի առաջին հեղինակը: Նարեկ Ավետիսյանը «Մաքուր արվեստի» ջատագով է, ով փորձում է կոնցեպտուալացնել խնդիրը` այն տեղադրելով արվեստի ինքնության ներսում: Հարցազրույց Նարեկ Ավետիսյանի հետ (Հեղինակ` Լիլիթ Սարգսյան)
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել