HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննիչի հայրն է

Գերհարստացված ուրանը ծայրահեղական խմբավորումներին վաճառելու փորձի համար Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացի Սմբատ Տոնոյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ Սամվել Տոնոյանի հայրն է։ Սամվել Տոնոյանը հանրությանն առավել հայտնի է Մարտի 1-ի քրեական գործի հետ կապված՝ որպես ՀՀ ՀՔԾ-ում ստեղծված հատուկ քննչական խմբի անդամ։ Նա Մարտի 1-ի քննչական խմբում ընդգրկվել է ուշացումով՝ 2008թ.-ի ապրիլի 30-ից։ Սակայն ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ գործեր սարքող ՀՔԾ քննիչների շարքում աչքի է ընկել առանձնակի ջանասիրությամբ։ Մասնավորապես, հենց նա է եղել քաղբանտարկյալներ Արա Հովհաննիսյանի և Գաբրիել Գաբրիելյանի նկատմամբ գործ սարքող քննիչը։ Հովհաննիսյանը դատապարտվել է 9, իսկ Գաբրիելյանը՝ 7 տարվա ազատազրկման։ Իսկ Մարտի 1-ի թալանչիներից շատերը, նույն Սամվել Տոնոյանի շնորհիվ, հիմնականում պայմանական ազատազրկման են դատապարտվել և անազատության մեջ հասցրել են մնալ մոտ 3 ամիս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter