HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտյալներին ապակենտրոնացրել են

Թերթի տեղեկություններով, հոկտեմբերի 26-ին «Սևան» քրեակատարողական հիմնարկում բողոքի ակցիայի դուրս եկած կալանավորներին օրերս «ցրել» են տարբեր կալանավայրերի վրա՝ այդպիսով «կազմաքանդելով» բողոքավորների օջախը։ Տեղեկություններ կան, որ կալանավորներից մի քանիսին տեղափոխել են «Հրազդան», ոմանց էլ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ի երեկոյան «Սևան» ՔԿՀ 26 դատապարտյալ բարձրացել էր քրեականատողական հիմնարկի տանիքներին և պահանջել իրենց վաղաժամկետ ազատ արձակել, քանի որ, գործող օրենսդրության համաձայն, պատժի հիմնական մասը կրելու դեպքում, նրանք կարող են դիմել դատապարտյալների վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովին և դրական պատասխան ստանալուց հետո ազատ արձակվել։ Դատապարտյալները հայտարարել էին, որ իրենք կրել են պատժի հիմնական մասը, իսկ այդ ընթացքում օրինակելի վարք դրսևորել և նույնիսկ քրեակատարողական հիմնարկի կողմից պատվոգրեր ստացել։ Դատապարտյալները պահանջել էին հանդիպում կազմակերպել հանձնաժողովի նախագահի հետ, ով պետք է բացատրություն տար, թե ինչ հիմքով է մերժում նրանց դիմումները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter