
ՀՀ կառավարության նոյեմբերի 4-ի նիստում որոշում է ընդունվել ՀՀ քաղաքաշինության նախարարության ենթակայությունից հանել «Գնագոյացման վերլուծական տեղեկատվական կետրոն» ՊՈԱԿ-ը և տեղափոխել էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ։
«Դրա հիմքում կապիտալ ծախսերի հաշվարկման տարանջատումն է գնումների գործընթացից»,- կառավարության որոշումն այդպես է պարզաբանել վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Վերջերս այդ ՊՈԱԿ-ում ստուգումենր է անցկացրել և խախտումներ է հայտնաբերել ՀՀ վերահսկիչ պալատը։ Կառավարությանը մոտ թերթի աղբյուրների փոխանցմամբ, այս քայլը ևս տեղավորվում է պետական կառավարման համակարգում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքերը թուլացնելու՝ քաղաքական որոշման տրամաբանության շրջանակներում։ Հիշեցնենք, որ կառավարության նույն նիստի ժամանակ Տ. Սարգսյանը քննադատել էր նաև Առողջապահության նախարարությանը։ Իսկ այս երկու նախարարություններն էլ կոալիցիոն քվոտայով ղեկավարում են ԲՀԿ անդամները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել