HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար Մյասնիկյան պողոտայում. վարորդը մահացել է

Այսօր առավոտյան`ժամը 03.08-ին,  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում` ջրաշխարհի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտովթար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեռևս չպարզված հանգամանքներում Վրաստանի Հանրապետության քաղաքացուն պատկանող «Բրաբիուս» մակնիշի TS O0 08 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը տեղում զոհվել է: Փրկարարների օգնությամբ ավտոմեքենայից դուրս է բերվել 1989թ.-ին ծնված Ալսու Ֆատախովան և շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ լրատվական կենտրոնը, տուժածի առողջական վիճակը գնահատվել է  բավարար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter