HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեղինե Բիշարյանը` դարձյալ կզարանի մասին

Այսօրվա մամուլի ասուլիսին Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը անդրադարձավ սեպտեմբերի 16-ին Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի ասած «կզարան» բառին: «Դուք պետք է այդ բառը օգտագործողին սուր քննադատեիք, իսկ պատասխանը, ուղղակի իր բառը տրվել է իրեն»,- պատասխանելով լրագրողի հարցին` այսօր ասաց Հեղինե Բիշարյանը: Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանն ասել էր, որ «Արթուր Բաղդասարյանը գնաց կզարան, Գագիկ Ծառուկյանը չի անում դա, իրեն տղամարդավարի է պահում»: Ապա հավելել էր, որ Սերժ Սարգսյանն ինքն է ասել, որ հաճախորդներ ունի` ի դեմս Արթուր Բաղդասարյանի և Արտաշես Գեղամյանի: Ի պատախան Հեղինե Բիշարյանը նույն օրը տարածել էր հաղորդագրություն, որում, ի թիվս այլ որակումների, Հմայակ Հովհաննիսյանին անվանել էր էքսկլյուզիվ բացիլ: Հեղինե Բիշարյանի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում էր. «Բոլորիս է հայտնի կզելու ֆանտաստիկ կարողություններով օժտված և ժամանակին ազգային տականքի անփառունակ համբավ ձեռք բերած, քաղաքական դաշտում արդեն իսկ ժանգոտված գործիք դարձած Հմայակ Հովհաննիսյանը, որը տարբեր ժամանակներում տարբեր աղբյուրներից սնված փչած ու տրաքած, իր նախադեպը չունեցած էքսկլյուզիվ բացիլ է, որը իր անցած ճանապարհով բոլորիս ապացուցել է, թե քանի անգամ է կզարաններում հայտնվել` սրա-նրա դեմ պատվեր կատարելիս` արդյունքում ձեռք բերելով տարբեր պարգևներ (դրանցից էր Երևանի կենտրոնում գտնվող ԿԸՀ-ի նախկին երկհարկանի շենքը և այլն): Փաստորեն այս անգամ էլ պատահական չի բացել իր աղբանոցը` մեկ անգամ ևս ապացուցելով, որ կզել է համապատասխան կզարանում հագուրդ տալով ագահ երախին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter