HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Դատապարտյալը փորձել է ինքնասպան լինել

Երեկ մենք տեղեկացանք, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներից մեկն ինքնասպանություն է գործել: Ուշ երեկոյան փորձեցինք տեղեկությունը ճշտել ոստիականությունից: Ասացին, որ երեկ քաղաքում մեկ-երկու մահվան դեպք է գրանցվել, բայց քրեակատարողական հիմնարկից մահվան վերաբերյալ հաղորդում չի ստացվել: Վաղ առավոտյան քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկը դեպքի վերաբերյալ ասաց, որ դա ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ ինքնասպանության փորձ, ավելի ճիշտ, նրա համոզմամբ` «աճպարարություն, որովհետև պարանը նույնիսկ կալանավորի վզին գցված չի եղել, այլ փաթաթված է եղել ծնոտին»: Աշխատակիցը նաև ասաց, որ դատապարտյալը նախկինում էլ է մի քանի նման փորձեր արել: Նա ֆիզիկապես ու հոգեպես լիովին առողջ է, պարզապես, իր ասելով, ուզում է մեռնել: Դատապարտյալը պատիժ է կրում Քր. դատ, օր.-ի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Անձի անունը և նրա վերաբերյալ այլ մանրամասներ աշխատակիցը մեզ չասաց և խորհուրդ տվեց ճշտել ղեկավարությունից: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Արսեն Բաբայանը դեպքի մասին տեղեկացավ մեզնից` այսօր առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում և խոստացավ ճշտել ու մեկ ժամից հայտնել դեպքի բոլոր հանգամանքները: Դժվարությամբ կապ հաստատեցինք Արսեն Բաբայանի հետ, նա բացարձակապես ժխտեց, որ «Վանաձոր» քրեակատարողականում երեկ որևէ դեպք է գրանցվել: Ասաց, որ ոչ մահափորձ, ոչ ինքնասպանություն չի եղել: Երբ ասացինք, որ ներքին աղբյուրներից հավաստի տեղեկություն ունենք, նախ զարմացավ, ապա` հարցրեց. «Ինչ մանրամասներ գիտենք»: Մեր հաջորդ հարցին` «ամեն դեպքում, գուցե եղե՞լ է ինքնասպանության փորձ», ասաց, որ պետք է հենց սկզբից տարբերակեինք մահվան դեպք, ինքնասպանություն, ինքնասպանության փորձ հասկացությունները, որպեսզի ինքը հստակ ճշտեր այդ տեղեկության: Արսեն Բաբայանը պետք է մեկ ժամից վերջնական և ճշգրտված տեղեկություն տրամադրեր, բայց արդեն մեկ ժամը վաղուց անցել է, իսկ նրա հեռախոսն այլևս չի պատասխանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter