HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարեփոխվում են «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի պայմանները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը մի շարք փոփոխություններ և լրացումներ է կատարել 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման հավելվածում։ Անցած ժամանակահատվածում ծրագրի կիրառման ընթացքում կատարված վերլուծությունների, հետազոտությունների և քննարկումների արդյունքում հստակեցվել են ծրագրի պայմանները, դյուրինացվել վարկերի ձեռքբերումը մարզերում։ Կատարվել է «երիտասարդ միայնակ ծնող» հասկացության սահմանումը, իրականացվել է ՀՀ մարզերում բնակարանի ձեռքբերման համար տրամադրվող հիփոթեքային վարկերի կանխավճարի չափի փոփոխություն` լրացուցիչ գրավի դիմաց, ինչպես նաև ավելացել է պետության կողմից սուբսիդավորվող տոկոսի չափը։ Նշելով, որ այս մոտեցումը համահունչ է կառավարության տարածքային համաչափ զարգացման հայեցակարգին, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Մենք պետք է խթանենք, որպեսզի վարկերն առաջին հերթին հասանելի լինեն մարզերում, համայնքներում։ Այսօր գաղտնիք չէ, որ հիմնականում, մանավանդ հիփոթեքային վարկերը տրամադրվում են Երևան քաղաքում, քանի որ այստեղ ռիսկայնությունն ավելի կառավարելի է առևտրային բանկերի համար և կան իրացվելիք գույքային պարտավորություններ, ինչը չի կարելի ասել մարզերի և համայնքների մասին։ Սրանով մենք ավելի բարենպաստ պայմաններ ենք ստեղծում, որպեսզի հիփոթեքային վարկերից օգտվեն մարզերում, համայնքներում ավելի արտոնյալ պայմաններով։ Մենք նաև երիտասարդական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ խոստացել էինք, որ պետք է պետության օժանդակությունն ավելացնենք հիփոթեքային վարկավորման առումով։ Այս որոշումով մենք, ըստ էության, մեր պարտավորությունն ու խոստումը կատարում ենք»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter