HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

250 hամակարգիչ` դպրոցներին

Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համակարգչային հագեցվածության բարձրացման նպատակով կառավարությունն այսօրվա նիստում իր պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ կրթության և գիտության նախարարությանը որոշել է 2010թ. հատկացնել 700 000,0 հազար դրամ` համակարգչային հավաքածուների գնման համար։ Դա հնարավորություն կտա ձեռք բերել 250 համակարգչային հավաքածու, ինչը կնպաստի հանրակրթական ուսումնական հաստատությունների համակարգչային հագեցվածության բարձրացմանը և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։ Սույն որոշման բարերար ազդեցությունը հատկապես կզգան մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունները։ «Սա չափազանց կարևոր միջոցառում է, կա նաև ՀՀ նախագահի հանձնարարականը` դպրոցներում կոմպյուտերիզացիայի մակարդակը բարձրացնելու խնդիր ունենք և այդ ցուցանիշով դեռևս զիջում ենք շատ երկրների։ Եվ եթե տեղեկատվական տեխնոլոգիաները մեզ համար առաջնահերթություն է, բնականաբար, մեծ ուշադրություն պետք է դարձնենք, թե դպրոցներում ինչ մակարդակի վրա է գտնվում դասավանդումը և համակարգիչներ ունե՞ն, թե չունեն։ Ցավոք, դեռևս իրավիճակը շտկելու կարիք ունի, լուրջ ներդրումներ պետք է անենք այս ուղղությամբ։ Ուրախալի է նաև, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այսօր առկա մասնավոր ընկերություններն իրենց պատրաստակամությունն են հայտնել մեզ օժանդակելու դպրոցներում պիլոտային ծրագրեր իրականացնելու, տեղեկատվական տեխնոլոգիաների դասավանդման գործում, և, բնականաբար, այս համակարգիչներով դպրոցները հագեցնելը մեզ էապես կօգնի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում առաջընթաց ապահովելու գործում», - նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter