Կստեղծվի դոնորների օրգանների ռեեստր
Կառավարությունն ասյօր հաստատել է օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկատվության գրանցման և օգտագործման կարգը, որով կարգավորվում են դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունները։
ՀՀ առողջապահության նախարարության համակարգում կստեղծվի ՀՀ դոնորների օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտի ռեեստր, ինչը հնարավորություն կտա ապահովել ՀՀ-ում իրականացվող փոխպատվաստումների, առկա դոնորների, փոխպատվաստման դոնոր հանդես գալուց հրաժարված անձանց վերաբերյալ տեղեկությունների ճշգրիտ բազա։
Մեկ այլ որոշմամբ սահմանվել են դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության կարգը և պայմանները։
Համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելով ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի և ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522 որոշման մեջ, գործադիրը հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) աջակցությամբ իրականացվող առողջապահության համակարգի հզորացման դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2010թ. նախահաշիվը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել