HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն անդամակցեց Եվրոպական ռեգիոնների ասամբլեային

Եվրոպական ռեգիոնների ասամբլեայի (AER)` այսօր Ստամբուլում կայացած  տարեկան համաժողովում, որին մասնակցում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, որոշում ընդունվեց կազմակերպությանը Հայաստանի անդամակցության մասին: Հայաստանն ասամբլեայում կներկայացնեն ՀՀ Լոռու եւ Տավուշի մարզերը: Եվրոպական ռեգիոնների ասամբլեան միավորում է  33 երկրի 270 ռեգիոն ու 16 միջազգային կազմակերպություն եւ համագործակցության, փորձի փոխանակման հնարավորություն է ստեղծում եվրոպական երկրների ռեգիոնների միջեւ: Կազմակերպությունը սերտորեն գործակցում է Եվրախորհրդի եւ Եվրամիության կառույցների հետ:   Այս մասին տեղեկացնում է ՏԿՆ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter