Կապանում ընթանում է ուրանի ծրագրի դեմ հանրահավաքը
Փորձել են խափանել պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթը
Կապանում այս պահին ընթանում է ուրանի ծրագրի դեմ կազմակերպված հանրահավաքը: Բողոքի այս նախաձեռնությանը մասնակցում է նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա փորձել է ելույթ ունենալ, սակայն կազմակերպիչները սկզբից թույլ չեն տվել նրան, անջատել են բարձրախոսը` պատճառաբանելով, որ պատգամավորի ելույթը քաղաքական տարր է պարունակում:
Սակայն բնակչության պահանջով բարձրախոսը կրկին միացրել են, և պատգամավորը ելույթ է ունեցել: Զարուհի Փոստանջյանը նշել է, որ իրենք ևս միանում են ուրանի ծրագրի բողոքին, քանի որ դա ոչ միայն Սյունիքի, այլև ամբողջ Հայաստանի խնդիրն է:
Մեր տեղեկություններով, պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթի խափանման հրահանգը տվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել