HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը հանդիպել է պոլսահայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան, որտեղ հանդիպել է պոլսահայ համայնքի ներկայացուցիչների` թաղային խորհուրդների ղեկավարների, համայնքային գործիչների, հայկական լրատվամիջոցների լրագրողների հետ:  Ա. Գեւորգյանը, կարեւորելով Հայոց պատրիարքարանի դերը համայնքի համախմբման գործում, ընդգծել է նաեւ պատմական պոլսահայ համայնքի առանձնահատուկ նշանակությունը հայ ժողովրդի կյանքում:     Նշելով, որ պոլսահայ համայնքը միշտ եղել է Սփյուռքում ազգային ավանդույթների, հոգեւոր եւ մշակության արժեքների պահպանության կարեւոր օջախ` փոխվարչապետը կարեւորել է հետագայումս եւս այդ ավանդույթների շարունակումը: Նա վստահեցրել է, որ Հայաստանը մշտապես լինելու է սփյուռքահայ հայրենակիցների կողքին, այդ պատճառով հայրենիք -Սփյուռք հարաբերություններին ավելի մեծ ուշադրություն դարձնելու եւ համակարգված բնույթ հաղորդելու նպատակով դեռ երկու տարի առաջ ստեղծվեց ՀՀ սփյուռքի նախարարությունը, որն ակտիվ աշխատում է հայկական գաղթօջախների հետ, իրականացնում տարբեր ծրագրեր եւ միջոցառումներ:  Հանդիպմանն անդրադարձ է եղել համայքնային կյանքին, համայնքին հուզող խնդիրներին: Փոխվարչապետը պատասխանել է նաեւ ներկաների հարցերին, որոնք վերաբերել են մասնավորապես Հայաստան- Սփյուռք հարաբերություններին, Հայաստանում իրականացվող ծրագրերին, համայնքին աջակցելու հնարավորություններին: Փոխվարչապետը եղել է նաեւ Պատրիարքարանի թանգարանում, Պոլսո Սուրբ Աստվածածին եկեղեցում, Պեզչյան վարժարանում: Ա.Գեւորգյանը կարեւորել է հոգեւոր-մշակութային հաստատությունների դերը հայապահպանության գործում եւ բարձր գնահատել նրանց գործունեությունը: Քննարկվել են նաեւ հայոց լեզվի պահպանության, ուսումնական հաստատությանն անհրաժեշտ գրականությամբ, դասգրքերով աջակցելու հարցեր:  Այս մասին տեղեկացնում է ՏԿՆ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter