HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաչիկյանը մեկնե՞լ է Մոսկվա

Մոտ 1 ամիս շարունակվող ստուգումների արդյունքում ՀՀ վերահսկիչ պալատը Սոցիալական ապահովության պետական ծառայությունում, ըստ որոշ լուրերի, աղաղակող խախտումներ է գտել: Երբ այդ խախտումները ներկայացվել են սոցապ ծառայության պետին` ՀՀԿ խորհրդի անդամ Վազգեն Խաչիկյանին, նրա մոտ ճնշման մեծ տատանում է առաջացել, եւ նրան տեղափոխել են հիվանդանոց: Ստուգումների ավարտին ՎՊ-ն պետք է ակտ կազմի, եւ դրա կազմմանը պետք է մասնակցի նաեւ ծառայության ղեկավարությունը: Սակայն Խաչիկյանի առողջական վիճակը չի ներել, եւ այդ քննարկումը տեղի է ունեցել իր բացակայությամբ: Ավելին, ըստ հավաստի լուրերի` նա անսպասելի մեկնել է Մոսկվա ստուգման, սակայն մինչ այդ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Մեր աղբյուրներն ասում են, որ այս իրավիճակին տեղյակ է Սերժ Սարգսյանը, որը ծանոթանալով ստուգումների նախնական արդյունքներին` զայրացել է եւ հանձնարարել շարունակել ստուգումները եւ գործը հասցնել ավարտին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter