HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեւ հումորի սիրահարները

ՄԱԿ-ի փորձագիտական խմբի գիտնականների համաձայն` Հայաստանում մրցակցային իրավիճակի բարելավման ուղղությամբ իշխանությունների ձեռնարկած միջոցառումները համարվել են լավագույնը: «ՉԻ» - Սա անեկդոտ չէ, իրականություն է: Համենայնդեպս, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այդպես է պնդում: Այսինքն` բանից պարզվում է` Հայաստանում ոչ միայն տնտեսական մրցակցություն կա, այլեւ այդ դաշտը բարելավվում է, այն էլ` աշխարհում ամենաարդյունավետ ձեւով: Հետաքրքիր է` ի՞նչ ելույթ է ունեցել Արտակ Շաբոյանը, որ ՄԱԿ-ի փորձագետները նման եզրակացության են հանգել: Երեւի պատմել է, որ նախկինում, ասենք, շաքարավազ, ձեթ կամ բջջային հեռախոսներ ներկրող «պատահական մարդկանց» ծեծում էին ժանգոտ «արմատուրաներով», իսկ հիմա դրանք նախապես ստերիլիզացվում են, առաջ բենզին եւ դիզվառելիք ներկրել փորձող միամիտներին ինչ-որ անկապ հոդվածով բանտ էին նետում, իսկ հիմա ընդամենն ունեցած-չունեցածը խլում են ու մի երկու մարդասիրական չափալախ տալիս եւ այլն: Մի խոսքով` առաջընթացն ակնհայտ է: Մնում է, որ նաեւ մրցակցություն լինի: Չնայած` ավելի հավանական է, որ ՄԱԿ-ի փորձագետները պարզապես ծաղրել են մեզ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter