HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահանջում են միջամտել

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյան նամակով դիմել է ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուին. «Ես որպես Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ դիմում եմ Ձեզ Եվրոպայի հայկական համայնքների անունից` պահանջելով միջամտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում վարվող պատերազմական հռետորաբանության և լարվածության գործունեության  հարցում: Մենք արդեն հանդես ենք եկել հայտարարությամբ հազարամյակների պատմություն ու պետականություն ունեցող Հայաստանի նկատմամբ նախագահ Ալիևի կողմից ոտնձգությունների և բացառիկ անմիտ ու անհիմն հայտարարությունների շուրջ: Ի նկատի ունենք Հայաստանի հարավային շրջանների և Երևանի նկատմամբ Ալիևի արտահայտած մտքերը, որոնք չենք ուզում մեկնաբանել: Դուք անձամբ պետք է շատ ավելի զգայուն լինեք հարևանների նկատմամբ  տարածքային պահանջներ ներկայացնելու խնդրի հարցում, հատկապես, երբ այդ պահանջները ծիծաղելիության մակարդակի մտացածին են և հերյուրանքների տպավորություն են թողնում: Մենք խնդրում ենք ըմբռնումով մոտենալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան հայտարարությանը, որտեղ, հիմնվելով բացառիկ խորը գիտական` պատմական և լեզվաբանական անհերքելի փաստերի վրա, տրվել է պատասխան` պարզաբանելով հայկական Էթնոսի ծագումնաբանության և պետականության կարճ նկարագիրը: Մենք համամիտ ենք ՀՀ նախագահի հետ և գտնում ենք, որ, յուրացնելով հարևան երկրների պատմությունը և այն սեփականացնելու համար կազմակերպելով մշակույթային ցեղասպանություն /ի դեմս Նախիջևանի հազարամյա խաչքարների և այլ մշակույթային կոթողների ոչնչացմանը/, Ադրբեջանի նախագահը առաջացնում է զայրույթ ոչ միայն հայերի, այլև իրանական Ադրբեջանի, ինչպես նաև Հարավային Կովկասի մի շարք ազգային փոքրամասնությունների մոտ: Կարծում ենք Ձեր միջամտությունը կլինի խիստ հարկի Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմի սանձազերծումը կասեցնելու և խաղաղությունն ապահովելու համար: Այս հարցում ԵՀՄՖ-ը Ձեր դերը տեսնելով շատ բարձր` ակնկալում է անկողմնակալ արհեստավարժ միջամտություն, որի համար հայտնում ենք նախապես մեր խորին շնորհակալությունները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter