HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մակարդակ

Կրեմլում սկսել են մտահոգվել Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը 25-ից 49 տարի դարձնելու մասին այս տարվա օգոստոսի 19-ին Երեւանում ստորագրված համաձայնագրի վավերացման գործընթացի ձգձգվելու փաստով: Այդ է վկայում ՌԴ Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինի` երեկ Երեւանում լրագրողներին հայտնած այն տեղեկությունը, որ իրենք Սերժ Սարգսյանի հետ քննարկել են ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարացման մասին համաձայնագրի վավերացման հարցը: Զատուլինը Երեւան է ժամանել հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության պատվիրակության կազմում: Մյուս կողմից` նույն հանդիպման մասին Ս. Սարգսյանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում բառ չկա վերը նշված հարցի քննարկման մասին: Այսինքն` Զատուլինը բացահայտել է իրենց այցի հիմնական նպատակը եւ այդպիսով ընդգծել, որ ռուսական կողմը Ս. Սարգսյանի հետ միջպետական հարցերը սկսել է քննարկել Դումայի հանձնաժողովներից մեկի փոխնախագահի մակարդակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter