HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմնյուզն» էլի խմբագրեց «EURONEWS»-ին

Առաջին թողարկումից հետո, երբ նոյեմբերի 10-ին «Euronews»-ի լուրերով ցուցադրվեց «Երեւան» հյուրանոցի մոտ ՀԱԿ-ի կազմակերպած պիկետի մասին ռեպորտաժը, «Euronews»-ը վերահեռարձակող «Արմնյուզ» հեռուստաընկերությունը խափանել է հետագա թողարկումների հեռարձակումը: Հիշեցնենք, որ այդ ռեպորտաժում ցուցադրվել էին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ծաղրանկարները, որոնց մեջտեղում կախաղան էին հանված արդարության եւ ազատ մամուլի խորհրդանիշները: Նաեւ նշվել էր. «Հայաստանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների ոտնահարումը, քաղբանտարկյալների առկայությունը, երկրում ժողովրդավարության բացակայությունը հիմնական մեղադրանքներն էին պիկետի մասնակիցների կողմից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter