HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Շարմազանովը քաղաքական «կապրիզներ» չունի

Ինչքան մոտենում են համապետական ընտրությունները, այնքան ակտիվանում են այս կամ այն պաշտոններում վերադասավորումներ անելու վերաբերյալ խոսակցությունները: Մամուլում շրջանառվում են լուրեր, որ առաջիկայում պաշտոնանկ է արվելու Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը եւ այդ պաշտոնում նշանակվելու է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Այդ լուրը որեւէ կապ չունի իրականության հետ եւ անհեթեթություն է: Այդ լուրի պատվիրատուներին խորհուդ կտամ ավելի օգտակար բանով զբաղվեն եւ իրենց էներգիան ավելի արդյունավետ սպառեն»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը: Պատգամավորի ասելով` ինքը շատ գոհ ու բավարարված է իր կարգավիճակից եւ ապագան պատկերացնում է ՀՀԿ խմբակցությունում: «Ես այն քաղաքական գործիչների թվին չեմ պատկանում, որոնք առաջնորդվում են քաղաքական կապրիզներով: Առհասարակ, որեւէ պաշտոնի համար կատաղի պայքար չեմ մղել եւ որեւէ խոսակցություն էլ չկա, որ նոր պաշտոնի նշանակվեմ»,- ավելացրեց Է. Շարմազանովը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter