HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խնդիրը ունի ոչ թե երկու, այլ երեք լուծում

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը տարածել է հաղորդագրություն` ներկայացնելով Կենաց տուն մշակութային կենտրոնում տեղի ունեցած «Համակարգային փոփոխություններ. համապետական ընտրություններո՞վ, թե ոչ» թեմայով սեմինարի կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի ելույթը։ Ստորև ներկայացնում ենք ելույթի տեքստը. «Կատարեմ երկու նկատառում կառավարման տեսանկյունից։ Ավելի վաղ ելույթ ունեցողները փաստեցին, որ հասարակությունը աստիճանաբար անտարբեր է դառնում և Հայաստանը լքում են քաղաքականապես ակտիվ մարդիկ։ Սա իրողություն է և հասարակության հիասթափության մեջ իր բաժինն ունի նաև ընդդիմությունը։ Ո՞րն է ընդդիմության սխալը։ Վերջին տաս տարում ընդդիմության կողմից հնչել են բազում կոչեր և հայտարարություններ առ այն, որ շուտով կլինեն արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրություններ և այդ ընտրությունների միջոցով մենք կհասնենք հաջողության և հաղթանակի։ Սակայն  առ այսօր չեն եղել ոչ խորհրդարանական և ոչ էլ նախագահական արտահերթ ընտրություններ, և ադյունքում իշխող ռեժիմն իր մոտեցումներում ընդդիմության և ժողովրդի հանդեպ դառնում է ավելի կարծր, իսկ հասարակության քաղաքական առավել ակտիվ տարրը դառնում է պասիվ։ Սա պետք է դաս լինի ընդդիմության համար, որ այսուհետ չհնչեցնի հայտարարություններ, որոնք չեն իրականանալու մոտ ապագայում, և ժողովրդին չտրամադրի ակտիվ գործողությունների, որոնց ժամանակը չէ։ Առկա է նաև այն իրողությունը, որ հասարակությունը նախագահական ընտրությունների ժամանակ ակտիվանում է, բայց բոլոր դեպքերում մենք պետք է հասկանանք, որ ցանկացած համապետական ընտրություն, դա իշխանությունների վերարտադրության միջոց է միայն։ Այն մի բեմականացում է, որտեղ և սցենարը և գլխավոր դերակատարները և արդյունքը որոշվում են վաղօրոք, իշխող ռեժիմի վերնախավի կողմից։ Կառավարման իմաստով այս խնդիրը ունի ոչ թե երկու, այլ երեք լուծում։ Ընտրությունների և հեղափոխության կողքին կա ևս մեկ ճանապարհ, որի մասին այստեղ հնչեց. դա այն է, երբ ստեղծվում է մի իրավիճակ, որի արդյունքում իշխող ռեժիմի անդամները ներկայացնում են համատարած հրաժարականներ։ Այսինքն` ստեղծվում է իրավիճակ, երբ հրաժարական չտալն ավելի վտանգավոր է, քան հրաժարական տալը։ Այսինքն` պետք է հասկանանք, թե որն  է այն իրավիճակը, այն չափորոշիչները, երբ հրաժարականն իշխանությունների համար ավելի գերադասելի է, ավելի ճիշտ որոշում է, քան հրաժարական չտալը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter