HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաչատուր Սուքիասյանի նախագիծը. inLOBBY գլոբալ առցանց համակարգ

 

inLOBBY գերմանական ընկերությունը համաշխարհային հանրության ուշադրությանն է ներկայացնում առցանց հյուրանոցային պատվերների ամրագրման գլոբալ համակարգ (http://www.inLOBBY.com), որը նոր խոսք է նմանատիպ  ծառայությունների ոլորտում:

Նախագծի հեղինակների նպատակն է դարձնել օնլայն հյուրանոցային պատվերների ամրագրումը նորարարական և ավելի հարմարավետ:

inLOBBY-ին  հնարավորություն է տալիս  այցելուներին անմիջական կապ հաստատել հազարավոր  հյուրանոցների հետ էլեկտրոնային փոստի, օնլայն շփման, հեռախոսազանգի և նույնիսկ տեսազանգի միջոցով և ստանալ հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխաններ անմիջապես հյուրանոցի ներկայացուցչից:

Եվ արդեն այսօր համակարգի հյուրանոցային բազան համալրված  է ավելի քան 120.000 հյուրանոցներով աշխարհի տարբեր երկրներից: Ընկերությունը վստահ է, որ  այս համակարգը  մեծ հետաքրքրություն կառաջացնի աշխարհասփյուռ հայերի համար՝  նպաստելով  նրանց  անհատական և գործնական ծրագրերին:

inLOBBY-ին  միտված է ամուր դիրքեր գրավել հյուրանոցային պատվերների համաշխարհային շուկայում` շարունակելով ընդլայնել ծառայությունների ցանկը,
որոնց թվում կլինեն առցանց ավիատոմսերի ձեռքբերման հնարավորություններ,  ճանապարհորդական ամբողջական փաթեթների առաջարկ հաճախորդներին: 

Խոշոր ֆինանսական ներդրումներ  պահանջող այս նախագիծը կայացել է  ՏՏ ոլորտի, բանկային, մարկետինգային կառույցների և առցանց հյուրանոցային սեկտորի լավագույն մասնագետների, ինչպես նաև  Եվրոպայում, Ասիայում, հետխորհրդային պետություններում, Մերձավոր Արևելքում, Հարավային Ամերիկայում,  Միացյալ Նահանգներում ընկերության ներկայացուցիչների համարձակ և արդյունավետ  աշխատանքների շնորհիվ: 

inLOBBY ընկերությունը ցանկանում է ընդգծել, որ  համակարգի ստեղծման և կայացման գործում  կարևորագույն դեր է  ունեցել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ով հանդիսանում է նախագծի գաղափարակիրն ու գիտական ղեկավարը, ինչպես նաև ընկերության խոշոր բաժնետերը:  

inLOBBY ընկերություն

Մեկնաբանություններ (3)

Ed
Mer ''ishkanutyunner@''pordzum ein kotrel ays mardun. Dzerqits arnelov ir unetsvatsq@ mtasum ein irentys struk@ dardznel,vor irents eragjshtutyan tak pari,bayts ari u tes Khachatur Suqiasyan@ gnats Hayastanits ev shat karj jamanakum khelatsi biznesmeni ir ujn u karogutyun@ tsuyts tvets bolorin. Bravo 10 ov 0 hogut ardarutyan.
Mikael
Sa e tarberutiun@ Grozyi u mnacac mecahasrust oligarxneri minchev. Arajin@ iskakan gorcarar e yev ankam karoghanum e ir business@ sharhunakel aranc satarelow mer erkri qreakan kaghakakan wolordin. mnatcac oligarxner@ parzapes menashnorhner unen yev mard@ chpiti graget linel worpisi menashnor unenalow pogh ashxati mer erkrum. nenc wor mardik shakarawazi kariq unen yev angam wor lfik samon e shakarawazi miak nermuzogh@ eli partawor en lfikic arnel.
Arsen
Վերջապես հայ օլիգարխներից մեկը ինտելեկտուալ բիզնեսում գումար ներդրեց, ապրի ինքը, թող շատ հաջող պրոեկտ լինի, ամենակարևորը շահութաբեր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter