450 հազար դոլար Երեւանի ոստիկանապետի որդուն
Առաջին լրատվական կայքէջը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, հաղորդում է, որ Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին` Արմեն Նազարյանը, հոկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ձերբակալված հանցախմբի անդամ Պողոս Սաթամյանից բանկով ստացել է 450 հազար ԱՄՆ դոլար: Հիշեցնենք, որ Պողոս Սաթամյանի հրավերով էր ԱՄՆ-ում գտնվում երգիչ Թաթան: Նա հոկտեմբերին 9-ին մասանկցել է Պ. Սաթամյանի երեք որդիների կնունքին:
Պողոս Սաթամյանը կազմակերպել էր նաեւ հոկտեմբերի 10-ին ԱՄՆ-ում կայացած Թաթայի համերգը: Արմեն Նազարյանը Արաբկիրի վարչական տարածքի ղեկավարի տեղակալն է, «Մոսկվիչկա» սուպերմարկետների սեփականատերը։ Պողոս Սաթմյանը մասնակցել է նաև Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդու հարսանիքին։
32-ամյա Պողոս Սաթամյանը մեղադրվում է դրամաշորթության, փողերի լվացման եւ խարդախության մեջ: Պ.Սաթամյանը Օպերայի հարեւանությամբ գործող «Աստրալ» ակումբի համասեփականատերն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել