
«Ես փող չեմ ուտում, բերում եմ քո նման համբալներին եմ կերակրում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը` պատասխանելով «Նաիրիտի» վրդովված աշխատակիցներից մեկի այն ռեպլիկին, թե «դուք ուտում եք մեր փողերը»:
«ՉԻ» - Ամենայն հավանականությամբ, Կարեն Կարապետյանն իսկապես էլ «Նաիրիտի» աշխատակիցների փողերը չի ուտում (դա Տիգրան Սարգսյանի կերակրատաշտն է): Բայց մյուս կողմից էլ` ինչ-որ չենք հիշում, որ պրն Կարապետյանն ինչ-որ տեղից փող բերի և կերակրի հետիոտն եղանակով մասնավոր բեռնափոխադրումներ իրականացնող անձանց:
Այսպես թե այնպես, երկխոսությունը բավականին կառուցողական է ստացվել: «Նաիրիտի» աշխատակիցը ներկայացրել է իր կարծիքը իշխանությունների նկատմամբ (նկատի չունենալով կոնկրետ Կարեն Կարապետյանին), վերջինս էլ ներկայացրել է իշխանությունների կարծիքը ժողովրդի նկատմամբ (ըստ որի` աշխատավարձով ապրող ՀՀ քաղաքացիները «համբալներ» են):
Մի խոսքով, ամեն մեկն ասել է այն, ինչ մտածում է: Նման անկեղծ երկխոսություններն, անշուշտ, էապես կնպաստեն ներազգային համերաշխության ամրապնդմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել