HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանն այցելել է Կալկաթա

Հնդկաստանում պաշտոնական այցելությամբ գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 12-ին ժամանեց Կալկաթա: Կալկաթայում նախարարը հանդիպեց Արևմտյան Բենգալի նահանգապետ Մայանկոտե Կելաթ Նարայանանին, ում հետ քննարկեց Հայաստանի և Հնդկաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման հնարավորությունները` Արևմտյան Բենգալ նահանգի և Հայաստանի մարզերից մեկի միջև փոխգործակցության հաստատման հեռանկարները: Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց նահանգում հարուստ հայկական մշակութային ժառունգության առկայությունը` 5 եկեղեցի և շուրջ երկու հարյուրամյակի պատմություն ունեցող դպրոց, և ընդգծեց, որ նահանգի իշխանությունները շարունակ հոգատարությամբ են վերաբերվել Արևմտյան Բենգալում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը: Նահանգապետ Նարայանան պատրաստակամություն հայտնեց շարունակել այդ ուղղությամբ աշխատանքները: Էդվարդ Նալբադյանն այցելեց նաև Կալկաթայի հայկական դպրոց, ուր հանդիպեց կրթօջախի ուսուցիչների և շուրջ 80 աշակերտի հետ: Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ հնդկահայոց հոգևոր հովիվ Խորեն Հովհաննիսյանը նշեց, որ Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, ով այցելում է Կալկաթայի հայկական դպրոց, ինչը վկայում է, որ ՀՀ իշխանությունները կարևորում են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը: Կալկաթայում Էդվարդ Նալբանդյանը այցելեց Հնդկահայոց թեմի առաջնորդարան` Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցի: Նախարար Նալբանդյանը եղավ նաև Կալկաթայում Մայր Թերեզայի հիմնած միաբանությունում, որի տարածքում է գտնվում նաև Մայր Թերեզայի շիրիմը, և հարգանքի տուրք մատուցեց նրա հիշատակին: Միաբանության առաջնորդների հետ զրույցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց 1988 թ. Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնության հասցնելու գործում Մայր Թերեզայի ջանքերի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter