HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհվածների թիվը գաղտնի՞ք է

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայց է ներկայացրել Վարչական դատարան պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ, քանի որ նա հրաժարվել է տեղեկություն տրամադրել 2009-ին բանակում զոհված ժամկետային և պայմանագրային զինծառայողների թվի վերաբերյալ: Սեյրան Օհանյանը պատճառաբանել է, որ այդ տեղեկատվությունը գաղտնի է, և ՊՆ այն հրամանը, որը սահմանում է, թե նշված տեղեկությունը գաղտնի է, նույնպես գաղտնի է: Հայցով պահանջվում է, որ դատարանը ճանաչի տեղեկատվության իրավունքի խախտման փաստը և պարտավորեցնի տրամադրել այդ տեղեկատվությունը: Երեկ Վարչական դատարանում կայացել է հայցի քննության դռնփակ դատական նիստը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter