
«ՀԺ»-ի տեղեկություններով` ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը օրերս այցելել է Սոչի և մասնակցել իր նորակառույց հիվանդանոցի բացմանը: Սակայն նախարարի այցը և նրա նոր բիզնեսի շահագործումը պահվել են գաղտնի:
Տարածված լուրերի համաձայն` առողջապահության նախարարը Սոչի այցելել է նոյեմբերի սկզբին Չինաստան կատարած մեկշաբաթյա այցի ընթացքում: Այլ կերպ ասած, նա Չինաստան այցելելու ճանապարհին հասցրել է մի փոքր կանգառ անել Սոչիում, բացել իր նորակառույց հիվանդանոցը, այնուհետև շարունակել ճանապարհը:
ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Շուշանիկ Հունանյանը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Քուշկյանը Չինաստան գնացել-եկել է առանց ուրիշ ուղղություններում կանգառ անելու: Մամուլի քարտուղարը հրաժարվել է պատասխանել Քուշկյանի Սոչիի հիվանդանոցի վերաբերյալ հարցերին` դրանք որակելով իբրև անձնական բնույթի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել