HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր հրաժարականներ

Նախօրեին ՀՀՇ երիտասարդական թևի ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո, «168 ժամի» տեղեկություններով, երեկ կուսակցության երիտթևից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի անդամներ: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, մեկնաբանելով Կ.Կարապետյանի հրաժարականն, ասել էր. «Այստեղ որևէ քաղաքական ենթատեքստ չկա: Ուղղակի պատրաստվում ենք ՀՀՇ երիտթևի նոր համաժողովին, որտեղ կընտրվեն նոր նախագահ, նոր խորհուրդ…: Հիմա Կ.Կարապետյանն էլ է մասնակցում այդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին»: Սակայն երեկ «168 ժամի» թղթակցի հետո զրույցում Կ.Կարապետյանը, չմեկնաբանելով իր և ՀՀՇ երիտասարդական թևի անդամների հրաժարականները, նշել է, որ ինքն այլևս չի զբաղվում կուսակցության երիտասարդական թևի համաժողովի նախապատրաստական աշխատանքներով: Հիշեցնենք, որ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի և փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի հրաժարականից հետո Կ.Կարապետյանը հրաժարական էր ներկայացրել նաև կուսակցության լրատվական ծառայության ղեկավարի պաշտոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter