HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքում գործազուրկների թիվն աճել է

Օրենսդրական փոփոխություններով` պատկերն աղավաղվում է Սյունիքում գործազրկության ցուցանիշը հոկտեմբերի 1-ի դրությամբ 10,1% է կազմում, ինչը 3 տոկոսով բարձր է հանրապետության միջին ցուցանիշից. հանրապետությունում գործազրկության մակարդակի միջին ցուցանիշը 7,1 տոկոս է:  Զբաղվածության Կապանի մարզային կենտրոնի տնօրենի տեղակալ Արայիկ Հայրապետյանի տեղեկատվությամբ` մարզում 9 ամսվա տվյալներով 7633 աշխատանք փնտրողներից 5401-ն ունի գործազուրկի կարգավիճակ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Սյունիքում աշխատանք փնտրողների թիվը նվազել է 1336-ով, իսկ գործազուրկներինը` 1235-ով: Սակայն իրականում գործազուրկների թիվը չի նվազել, եւ արձանագրված գործազուրկների թվի ցածր ցուցանիշը պայմանավորված է ոչ թե նոր աշխատատեղերի ավելացմաբ, այլ օրենքում կատարված փոփոխություններով: «Օրենքում կատարված փոփոխության համաձայն` 6 ամսվա ընթացքում գոնե մեկ անգամ գործազուրկը պետք է այցելի կենտրոն: Սակայն նպաստը ստանալուց հետո, այլեւս չունենալով ոչ մի երաշխիք աշխատանք գտնելու, նրանցից շատերը չեն այցելում, ինչի հետեւանքով հանվում են գործազուրկների ցուցակից: Օրենքի փոփոխության արդյունքում էլ տարեցտարի մարզում նվազում է գործազուրկների թիվը»,- ասում է զբաղվածության Կապանի մարզային կենտրոնի տնօրենի տեղակալ Արայիկ Հայրապետյանը: Կենտրոնի տրամադրած տվյալներով` հոկտեմբերի 1-ի դրությամբ 1907 գործազուրկ կա Կապանում, 2023-ը` Գորիսում, 490-ը` Մեղրիում եւ 981-ը` Սիսիանում: Այս տարվա ընթացքում Սյունիքում աշխատանքի է տեղավորվել 610 քաղաքացի` նախորդ տարվա 585-ի փոխարեն: Այս պահին առկա են միայն բժիշկ մասնագետների թափուր աշխատատեղեր: Նվազել է նաեւ գործազրկության նպաստ ստացողների թիվը: Ընթացիկ տարվա 9 ամիսներին նպաստ է ստացել 944 գործազուրկ, իսկ 2009-ի նույն ժամնակահատվածում այդ թիվը 1408 է եղել: Մերի Սողոմոնյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter