HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանը` Արցախում

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է մեր երկրի պաշտպանական դիրքեր եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին: Հայաստանի և Արցախի ղեկավարները ներկա են գտնվել ԼՂՀ պաշտպանության բանակի զորավարժություններին, անցկացրել պաշտպանական շրջանի դիտարկում, ինչպես նաև մասնակցել Պաշտպանության բանակի անձնակազմի համար կառուցված բնակարանների հանձնման արարողությանը: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Սերժ Սարգսյանն այնուհետ զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter