Նախագահը կմեկնի Մոսկվա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 16-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա: Այցի շրջանակներում նախատեսված են հայ-ռուսական երկկողմ հանդիպումներ, ինչպես նաև Սերժ Սարգսյանի մասնակցությունը «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ անցկացվելիք միջոցառմանը:
Սերժ Սարգսյանը, ով նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, Մոսկվայում կմասնակցի հիմնադրամի ամենամյա գալա երեկոյին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել