HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փյունիկը»` Հայաստանի 13-ակի չեմպիոն

Երեւանի «Փյունիկը», Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում 1:0 հաշվով հաղթելով «Կիլիկիային» հերթական անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը: Սա փյունիկցիների 10-րդ անընդմեջ տիտղոսն էր. թիմը 2001-ից մեր երկրի անփափոխ չեմպիոնն է, իսկ մինչ այդ հաջողության է հասել 1992, 1995/96 եւ 1996/97 մրցաշրջաններում: 2010 թ. փոխչեմպիոն դարձավ Երեւանի «Բանանցը», որը բավականին երկար ժամանակ գլխավորում էր մրցաշարային աղյուսակն ու շատ մոտ էր ոսկե մեդալներին, սակայն «Փյունիկի» հետ խաղում պարտություն կրեց ու արդյունքում վերջինիս զիջեց մեկ միավորի տարբերությամբ: Երկրորդ անգամ անընդմեջ բրոնզե մեդալակիր դարձավ Երեւանի «Ուլիսը»: Առաջին խմբի առաջնությունում էլ հաղթող է դարձել Երեւանի «Արարատը», որը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա բարձրագույն խմբում, իսկ այս խմբում վատագույն արդյունք ցույց տված Գյումրու «Շիրակը», որը պիտի տեղափոխվեր առաջին խումբ, ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ, մնաց բարձրագույն խմբում: Սա նշանակում է, որ գալիք տարի Հայաստանի չեմպիոնի կոչումը կվիճարկեն 9 թիմեր ներկայիս 8-ի փոխարեն: 16-ական գոլով մրցաշրջան-2010-ի լավագույն ռմբարկուներ են ճանաչվել փյունիկցիներ Մարկոսը եւ Գեւորգ Ղազարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter