HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

12 օրվա ընթացքում պետբյուջե է մուտքագրվել 3.78 մլն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը նոյեմբերի 1-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ավարտվել է ստուգումները 26 կազմակերպությունում: Ստուգման, կենսառեսուրսների ապօրինի օգտագործման, հողերի տեղափոխման, թափոնների տեղադրման նկատմամբ շրջայցերի ընթացքում հայտնաբերված, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի վերաբերյալ ԲՊՏ-ն կայացրել է 25 վարչական որոշում 2.39 մլն դրամ գումարով և հաշվարկել է 1.1 մլն դրամի չափով շրջակա միջավայրին պատճառված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Անտառների վերահսկողության բաժնի իրականացրած ստուգման արդյունքում («Արծվաբերդի ա/տ») հայտնաբերված ապօրինի հատված 34 ծառի համար հաշվարկվել է 698.25 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին պատճառված վնաս: Լոռու ՏԲ-ի հայտնաբերած ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դրամի 1 վարչական տուգանքի որոշում, և հաշվարկվել է 16.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին պատճառված վնաս: Կոտայքի ՏԲ-ի վարույթին հանձված ապօրինի ծառահատման դեպքի համար հաշվարկվել է 157.5 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում, և հաշվարկվել է 30.0 հազ. դրամի չափով բնությանը հասցված վնաս: Սյունիքի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման դեպքի համար 6 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 700.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում, և հաշվարկվել է 1420.5 հազ. դրամի չափով բնությանը հասցված վնաս: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Շրջայցերի ընթացքում Շիրակի ՏԲ-ի արձանագրված ապօրինի ձկնորսության համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի 1 որոշում, և հաշվարկվել է 54.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին  պատճառված վնաս: Առգրավվել են 54 հատ կարաս և ծածան տեսակի ձուկ և 54 գծմ ձկնորսական ցանց: Վայոց ձորի ՏԲ-ի հայտնաբերված ապօրինի որսի 1 դեպքի համար կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի 1 որոշում, և հաշվարկվել է 8.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Ապօրինի ձկնորսության համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում, և հաշվարկվել է 2.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Շրջայցերի ընթացքում ԿՀԹՎՆ վերահսկողության բաժնի հայտնաբերած ապօրինի որսի 2 դեպքի համար կայացվել է 60.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում, և հաշվարկվել է 14.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին պատճառված վնաս: Կենդանի վիճակում Սևանա լիճ են բաց թողնվել ոստիկանության Գավառի բաժնի բռնագրաված և Գեղարքունիքի ՏԲ-ին հանձնված 1.5 կգ խեցգետին և 16 հատ կարաս տեսակի ձուկ: Իսկ 85 հատ կարաս և 4 հատ կողակ տեսակի ձուկ սահմանված կարգով հանձնվել է Սևանի հոգեբուժական հիվանդանոցին: Ընդերքի պահպանության ոլորտ Ավարտվել են ստուգումները 3 կազմակերպությունում: Կայացվել է 350.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Մթնոլորտի վերահսկողության բաժինը ստուգումներ է իրականացրել 4 կազմակերպություն, ինչի արդյունքում կայացվել է 400.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում: Երևանի ՏԲ-ն ստուգումներ է իրականացրել 4 կազմակերպությունում, ինչի արդյունքում կայացվել է 500.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում: Շիրակի ՏԲ-ի իրականացրած ստուգման արդյունքում կայացվել է 200.0 հազ. դրամի վարչական տուգանքի 2 որոշում, և հաշվարկվել է 103.2հազ. դրամի չափով շրջակա միջավայրին պատճառված վնաս: «Կոարլինի» ՍՊԸ-ում ԸԵՄՎԲ-ի իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Ջրերի պահպանության ոլորտ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ում Շիրակի ՏԲ-ի իրականացրած ստուգման արդյունքում կայացվել է 150.0 հազ. դրամի 1 վարչական որոշում, և հաշվարկվել է 12.8 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Արմավիրի ՏԲ կողմից քաղ. Հովհաննես Մանուկյանի ստուգման արդյունքում կայացվել է 80.0 հազ. դրամի 1 վարչական տուգանքի որոշում: Հողերի պահպանության ոլորտ Երևանի ՏԲ-ի հայտնաբերած հողային օրենսգրքի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0 հազ. դրամի 1 վարչական տուգանքի որոշում, և հաշվարկվել է 20.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին պատճառված վնաս: ԸԵՄՎԲ ստուգման արդյունքում կայացվել է 150.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառով Երկու կազմակերպությունում Երևանի ՏԲ-ի իրականացրած ստուգումների արդյունքում կայացվել է 200.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում, և հաշվարկվել է 100.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին պատճառված վնաս: Արմավիրի ՏԲ-ի հայտնաբերված խախտումների համար 2 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դրամ ընդհանուր գումարի 2 վարչական տուգանքի որոշում: Երկու կազմակերպությունում Սյունիքի ՏԲ-ի իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների մասով կայացվել է 130.0 հազ. դրամ ընդհանուր գումարի 2 վարչական տուգանքի որոշում: Լոռու ՏԲ-ն 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում: Թափոնների ոչ ճիշտ տեղադրման պատճառով ԲՊՏ ԿՀԹՎՆ բաժինը ստուգման արդյունքում արձանագրել է խախտում, որի համար կայացվել 100.0 հազ. դրամ գումարի 1 վարչական որոշում, և հաշվարկվել է 130.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին պատճառված վնաս: Երևանի ՏԲ-ի իրականացրած ստուգման արդյունքում բնապահպանական խախտման վերացման պարտադիր կատարման հանձնարարականի չկատարման համար կայացվել է 100.0 հազ. դրամի վարչական տուգանքի 1 որոշում: ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ նշված ժամանակահատվածում ԲՊՏ-ի կիրառած պատժամիջոցներից ընդհանուր առմամբ ՀՀ պետբյուջե է մուտքագրել 3.78 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter